2 июн. 2012 г.

Ցանկությունները


Ռուսերենից թարգմանեց Արաքս Զուլալյանը
 
Ժամանակն է դադարեցնելու ձեզ երջանիկ դարձնողը փնտրել դրսում: Նայեք հոգու մեջ։ Կա սոփեստական մի հայտնի առակ:  
Կայսրը  դուրս է գալիս իր դղյակից առավոտյան զբոսանքի և հանդիպում մի մուրացիկի: Հարցնում է մուրացիկին՝ ինչ է նա ուզում: Մուրացիկը քմծիծաղ է տալիս և ասում.
-
Դուք այնպես եք հարցնում, կարծես կարո՛ղ եք կատարել իմ ցանկությունը:

Թագավորը վիրավորվում է.
-
Իհարկե, ես կարող եմ կատարել քո ցանկությունը: Միայն ասա՝ ի՞նչ ես դու ուզում:
Մուրացիկն ասում է.
-
Երկու անգամ մտածիր մինչ ինչ-որ բան խոստանալը:
Բայց մուրացիկը սովորական մուրացիկ չէր: Նա կայսրի ուսուցիչն էր եղել նրա անցած կյանքում, և խոստացել էր, որ կգա ու կփորձի արթնացնել նրան հաջորդ կյանքում. «Այս կյանքը դու բաց ես թողել, բայց ես նորից կգամ»,- ասել էր:  
Սակայն թագավորը ամեն ինչ մոռացել էր. ո՞վ է հիշում անցած կյանքը:
Արքան պնդում է.
-
Ես կարող եմ կատարել քո բոլոր ցանկությունները, ես շատ հզոր կայսր եմ: Քո հավանական երազանքներից ո՞րն է, որ կարծում ես՝ չեմ կարող կատարել:
Մուրացիկը պատասխանում է.
-
Սա շատ պարզ ցանկություն է: Դու տեսնու՞մ ես բարեգործության համար այս բաժակը: Կարո՞ղ ես ինչ-որ բանով լցնել:
-
Իհարկե կարող եմ:
Կայսրը կանչում է իր վեզիրին և հրամայում լցնել բաժակը փողով: Վեզիրը բերում է փողը, լցնում բաժակը, բայց փողն անհետանում է: Հետո նա նորից է փող բերում, լցնում բաժակի մեջ, բայց երբ բաժակը նորից է լցվում, փողերը նորից անհետանում են: Եվ այդպես՝ բարեգործության բաժակը նորից մնում է դատարկ
Շուրջ բոլորը շատ մարդիկ էին հավաքվել: Աստիճանաբար այդ մասին իմանում է ամբողջ մայրաքաղաքը: Հավաքվում է մարդկանց հսկայական ամբոխ, արքայի հեղինակությունը կարող էր ընկնել:
-
Անգամ եթե ես կորցնեմ իմ ամբողջ թագավորությունը,- ասում է նա իր վեզիրներին,- ես պատրաստ եմ դրան, բայց ես չե՛մ կարող պարտվել այդ մուրացիկին: Ադամանդներ, մարգարիտներ, զմրուխտներ և այլ թանկարժեք քարեր՝ նրա ամբողջ հարստությունը լցվում է այդ բաժակի մեջ: Բայց բաժակը կարծես անհատակ լինի: Ինչ էլ որ նրա մեջ գցում են, անմիջապես վերանում է, դադարում գոյություն ունենալ:
Եկավ երեկոն: Մարդիկ կարգնած էին քար լռությամբ: Թագավորն ընկավ մուրացիկի ոտքերն ու ընդունեց իր պարտությունը:
Դիմելով մուրացիկին՝ ասաց.
-
Դու հաղթեցիր, բայց մինչ քո գնալը բավարարիր իմ հետաքրքրասիրությունը, ասա՛, ինչի՞ց է պատրաստված այս բաժակը: Մուրացիկը ծիծաղեց և պատասխանեց.
-
Պատրաստված է մարդկային խելքից: Այստեղ չկա ոչ մի գաղտնիք... այն ուղղակի պատրաստված է մարդկային ցանկությունից:
 
Այս բանը հասկանալը փոխում է կյանքը: Նայեք ինչ-որ մի ցանկության, ինչպիսի՞ մեխանիզմ ունի: Սկզբում հայտնվում է գրգիռը, մեծ ուրախությունը: Դուք վերելք եք զգում: Ինչ-որ բան պետք է տեղի ունենա, դուք մոտ եք լեռնանցքին: Հետո՝ դուք ունեք մեքենա, զբոսանավ, տուն, կին... բայց հանկարծ ամեն ինչ նորից չնչին է դառնում: Ի՞նչ պատահեց: Ձեր ուղեղը ապանյութականացնում է այն: Մեքենան կանգնած է ավտոտնակում, բայց դրա նկատմամբ հիացմունք այլևս չկա: Հիացմունք կար միայն ձեռք բերած ժամանակ: Դուք այնքան հարբած էիք ցանկությամբ, որ մոռացել էիք ներքին դատարկութան մասին: Արդեն ցանկությունները իրականացել են`մեքենան ավտոտնակում է, սիրելի կինը՝ անկողնում, գումարը՝ բանկում՝ հաշվի վրա: Բայց էլի հիացմունքը անհետանում է: Եվ էլի դատարկություն՝ պատրաստ ամբողջությամբ կուլ տալու ձեզ: Եվ նորից պետք է ստեղծել մի նոր ցանկություն, որպեսզի խուսափեք անդունդից:
Եվ այսպես՝ մարդը մի ցանկությունից շարժվում է դեպի մյուսը: Այսպես նա մնում է աղքատ ամբողջ կյանքում: Ձեր ամբողջ կյանքը դա ապացուցում է նորից ու նորից. ամեն ցանկություն հիասթափեցնում է: Երբ հասնում ես նպատակիդ, անհրաժեշտ է մի նոր ցանկություն:
 
Այն օրը, երբ դուք կհասկանաք, որ ցանկությունն անիրագործելի է, կարող է ձեր կյանքում դառնալ շրջադարձային: Ուրիշ բան է ճամփորդությունը. դա ճամփորդությունն է դեպի ներս։ Շարժվեք դեպի ներս՝ վերադարձեք տուն:
 
 
Օշո. Առակներ

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ