20 мая 2012 г.

Մի կնոջ պատմություն


Ռուսերենից թարգմանեց Արաքս Զուլալյանը

Հավանաբար դուք լսել եք այդ կնոջ մասին, բայց հնարավոր է`որոշ կենսագրական տվյալներ  ձեզ անհայտ են մնացել: Բայց այս պատմության մասին արժե իմանալ: Չէ որ հաճախ մենք մտածում ենք.
-Եթե ես դառնամ հարուստ ու հանրաճանաչ, ուրեմն երջանկությունն ինքը կգտնի ինձ: Բայց սրանք իրար հետ կապ չունեն:
Մանկություն
Մենք ծնվում ենք արցունքների մեջ,
Ապրում ենք դժգոհելով,
Եվ մահանում զարմացած:
Թոմաս Ֆուլեր
Երբ նրա հայրը իմցավ, որ աղջիկ է լույս աշխարհ գալու, միանգամից թողեց երեխայի մորը: Երբ աղջիկը հինգ տարեկան դարձավ, մայրը նյարդերի խանգարում ստացավ, և նրան տեղափոխեցին հիվանդանոց: Աղջկան հանձնեցին ուրիշներին: Հետագայում նա գրել է իր կենսագրություան մեջ. «Ես կարծում էի, թե մարդիկ, որոնց մոտ ես ապրում էի, իմ ծնողներն են: Ես նրանց մայրիկ ու հայրիկ էի ասում: Մի անգամ այդ կինը ասաց.  «Ինձ մայրիկ մի՛ ասա: Դու արդեն մեծ ես, և պետք է իմանաս`ես քեզ հարազատ չեմ: Դու ուղղակի ապրում ես այստեղ: Քո մայրը կգա վաղը առավոտյան: Եթե ցանկանում ես, կարող ես նրան մայրիկ անվանել»
Մայրը վերդարձավ հիվանդանոցից: Բայց հետո նորից պառկեց: Այդպես կրկնվում էր շատ անգամ: Մոր հետ հանդիպումները երջանկություն չէին պարգևում:
«Ես միշտ վախենում էի, երբ նրա մոտ էի գնում։ Ժամանակի մեծ մասն  անցկացնում էի պահարանում` ննջարանում՝ թաքնվելով հագուտների մեջ։ Վերջիվերջո, նրա մորն ախտորոշեցին  պարանոիդ շիզոֆրենիա և վերջնականապես տարան հոգեբուժարան: Իսկ աղջկա խնամակալը դարձավ մոր ընկերուհին, ում նա Գրեյս մորաքույր էր ասում: Գրեյս մորաքույրը գումար չուներ և անընդհատ աշխատանք էր փնտրում: «Մի անգամ էլ նա  հավաքեց իմ իրերը և նստեցրեց ինձ իր մեքենան: Մենք գնում էինք ու գնում, և ամբողջ ճանապարհին նա ինձ ոչ մի բառ չասաց:
Վերջապես մենք հասանք կարմիր աղյուսից երկհարկանի շինությանը: Եվ ես տեսա մի գրություն.«Լոս Անջելեսի որբանոց»: Ես սկսեցի լաց լինել.
-Խնդրում եմ, մի´տար ինձ այնտեղ, չէ՞ որ ես որբ չեմ, իմ մայրը ողջ է: (Երևի ես այդ ժամանակ ինը տարեկանից մեծ չէի)»:
Թվում էր`ամբողջ աշխարհը փլվում է: Երբ փոքրիկ աղջնակը իրեն կորցրած և միայնակ է զգում , հասկանում է, որ ոչ մեկին պետք չէ, իր ամբողջ կյանքում դա երբեք չի մոռանում: Որբանուցում անընդհատ վիրավորանքների էր ենթարկվում և իրեն մենակ և անպետք էր զգում:
«Շատ հաճախ ինձ տարբեր իրերի գողության մեջ էին մեղադրում` մեկ զարդերի, մեկ սանրի, մեկ մատանու կամ տասցենտանոցի: Իսկ ես երբեք ոչինչ չեմ գողացել»,- ասում էր նա:
Նրա մայրը միշտ ինքնասպանությամբ փորձում էր վերջ տալ իր կյանքին: Վերջիվերջո նա մահացավ հոգեբուժարանում:
Հաջողությունը
Հոգ չէ, որ աշխարհ ես եկել
բադի բնում,
Եթե դու դուրս ես եկել կարապի ձվից:
Հանս Քրիստիան Անդերսեն
Երբ նա մեծացավ, դարձավ մի շատ գեղեցիկ աղջիկ: Անճոռնի ճուտիկից դարձավ հրաշալի կարապ: Դարձավ հայտնի, շատ հայտնի: Կանացի հմայքը թանկ արժե: Դրա համար էլ դարձավ շատ հարուստ և հայտնի: Բայց դա նրան ոչ մի երջանկություն չպարգևեց: Երեք անգամ ամուսնացավ, երեք անգամ էլ բաժանվեց: Ամուսինները նրան ընդհանրապես չէին հարգում: Մեկն էլ անընդհատ ծեծում էր: Թեև իր ձեռքը խնդրողների հոսքը անվերջ էր, բոլոր այն տղամարդիկ, ովքեր գրավում էին նրան, ընդհանրապես չէին գնահատում որպես անձ: Նա վախենում էր մենակությունից, դրա համար էլ սիրային կապեր էր հաստատում: Բայց ամեն մի սիրային կապ իր համար դառնում էր տառապանք: Որովհետև այն տղամարդկանց, որոնց նա ընտրել էր, վարվում էին նրա հետ որպես գեղեցիկ տիկնիկի:
Դեպրեսիա
Մարդկանց մեծ մասը հակված է տառապելու,
Քան պայքարելու և վերացնելու դրա պատճառը:
Թոմաս Ջեֆերսոն
Աստիճանաբար նա ընկավ դեպրեսիայի մեջ և սկսեց փնտրել երջանկությունը ալկոհոլի ու թմրանյութերի մեջ: Չնայած ամբողջ աշխարհը նախանձում էր նրա հաջողություններին, բայց ինքը շատ դժբախտ էր:
Նա ունեցել է տասներեք վիժում:
Ունեցել է ավելի քան քսան վիրահատություն:
Յոթ անգամ փորձել է ինքնասպան լինել:
Մահացել է երեսունվեց տարեկանում:
Դուք իհարկե լսել եք այդ կնոջ մասին: Նրա անունը Մեռլին Մոնրո է:  

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ