21 мая 2012 г.

Հանդիպում Հայաստանի Ամերիյան համալսարանի հետ


Ավարտում ենք 11-րդ դասարանը: Առջևում դժվար ու ծանրաբեռնված տարի է: Բնականաբար, պետք է լավ ծանոթ լինենք բուհերին`կողմնորոշվելու և ճիշտ ընտրություն կատարելու համար:
Դրա համար էլ այսօր` մայիսի 21-ին ավագ դպրոց-վարժարանի մի խումբ սովորողներս մասնակցեցինք Հասատանի Ամերիկյան համալսարանի կազմակերպած սեմինարին, որի ժամանակ ծանոթացանք համասլարանին, տեղեկացանք նրա նորություններին:

 Համալսարանի բակալավրի աստիճանը գործելու է 2013 թվականաից: Այն ունենալու է երեք կրթական ծրագիր`
1.      Գործարար կառավարում
2.      Հաշվողական գիտություններ
3.      Անգլերեն և հաղորդակցություն
Տեղեկացանք նաև, որ  ցանկացած բաժին ընդունվելու համար անհրաժեշտ է  քննություն հանձնել անգլերենից և մաթեմատիկայից, մասնավորապես պարզեցինք, որ անգլերենը հանձնելու ենք TOIFL և IETLS մակարդակով:
Առաջարկը հետաքրքիր էր, հատկապես` ուղեկցվում էր գրավիչ խոսքով: Հնարավոր է, որ մեզնից ոմանք ընտրեն հենց այդ տարբերակը:
Բայց ամենաշշմեցուցիչը վարձն էր`յուրաքանչյուր կիսամյակի համար 500-ից 600  հազար ՀՀ դրամ:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ