«Մայրենի լեզվի օրվան ընդառաջ»
Մինչ հայոց լեզվին
անցնելը խոսեմ, թե ինչ է ընդհանրապես լեզուն, ինչի համար է այն մեզ պետք:
Պատկերացնենք՝ինչ կլինի, եթե մարդիկ դադարեն խոսելուց և մոռանան լեզուն: Այս դեպքում նրանք ոչ կկարողանան իրար հետ շփվել, ոչ հասկանալ իրար: Կյանքը հասարակության մեջ կանգ կառնի, որովհետև մարդկանց միջև հաղորդակցությունը, տեղեկատվության փոխանակումը կատարվում է լեզվի միջոցով:
Պատկերացնենք՝ինչ կլինի, եթե մարդիկ դադարեն խոսելուց և մոռանան լեզուն: Այս դեպքում նրանք ոչ կկարողանան իրար հետ շփվել, ոչ հասկանալ իրար: Կյանքը հասարակության մեջ կանգ կառնի, որովհետև մարդկանց միջև հաղորդակցությունը, տեղեկատվության փոխանակումը կատարվում է լեզվի միջոցով:
Հայոց լեզուն հնդեվրոպական
լեզուների տոհմածառում զբաղեցնում է ընդամենը մի առաձնին, փոքրիկ տեղ, հայոց լեզվով
խոսում է երկրագնդի շատ փոքր մասը: Չնայած այս ամենին՝ հայոց լեզուն ամենահին լեզուներից
է, շարունակում է զարգանալ, ունի շատ յուրահատուկ կառուցվածք և հզոր բառապաշար (այս
տարվա ընթացքում ես լիովին համոզվեցի դրանում): Շատերի մոտ կարծիք է առաջացել, որ հայոց
լեզուն աշխարհում ոչ ոք չի սովորել, ոչ ոք չի հետաքրքրվել դրանով: Բայց աշխարհում կան
մի շարք լեզվաբաններ, ովքեր ոչ միայն փայլուն տիրապետել են հայոց լեզվին, այլև ուսումնասիրել
են, նոր բացահայտումներ են կատարել: Նրանցից են գերմանացի հայագետ Հայնրիխ Հյուբշմանը,
ով դեռևս համալսարանական տարիներին է հրապուրվել հայերենով, դասավանդել է հայերեն Ստրասբուրգի
համալսարանում և գրել է«Հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների մեջ» հոդվածը: Հայագետներ
են եղել նաև Պեդերսենը, Տոմսոնը, Կարստը, Նիկողայոս Մառը, Մեյեն և Ֆեյդին (հետո էլ
բողոքում ենք 12-րդ դասարանից, փաստորեն որոշ դրական կողմեր էլ ունի, որ չլիներ, էսքան
բան չէի էլ իմանա): Մարդիկ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայոց լեզի մեջ, հիացել
ու գնահատել են այն:
Հայոց լեզուն մեզ
անհրաժեշտ է ջրի նման, այն պետք է հայերի գենը
պահպանելու համար, մշակույթը և արվեստը ոչնչացումից
պաշտպանելու համար, միաբանված լինելու համար:
Комментариев нет:
Отправить комментарий
Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ