Թարգմանեց Արաքս Զուլալյանը
Մի երիտասարդի աշակերտելու
տվեցին մարտարվեստի մի
անվանի վարպետի մոտ: Երիտասարդն
օրեցօր կեղտոտ և ծանր աշխատանք էր կատարում
վարպետի տանը, իսկ նա չէր էլ մտածում տղային ինչ –որ բան սովորեցնել:
Երկար հանդուրժեց
տղան, իսկ հետո չհամբերեց և հարցրեց ավագ աշակերտին.
- Ինչո՞ւ է վարպետն
ամեն օր ինձ ստիպում ծանր և կեղտոտ աշխատանք կատարել և ոչինչ չի սովորեցնում:
-Հենց դա է մեր Ուսուցչի
գաղտնիքը, ինչի
շնորհիվ էլ նա շատ զինվորների
է դաստիարակել,-պատասխանեց ավագ աշակերտը,- քիչ է այն, որ դու ծանր աշխատանքով ամրապնդում
ես քո մարմինը և ձեռք ես բերում կարևոր շարժումների
հմտություններ, այլև
հղկում ես կամքդ՝
ստանալով իմաստություն և հանգստություն:
Չէ՞ որ իմաստությունը ծնվում է համբերությունից,
իսկ հանգստությունը բխում է իմաստությունից: Համբերությունը անկողմնակալության հիմքն
է, որը թույլ է տալիս կատարել ցանկացած աշխատանք
առանց կապվածության կամ դժկամության:
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, ԻՆՁ ՇԱՏ ԴՈՒՐ ԵԿԱՎ ՁԵՐ ԲԼՈԳԸ, ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ ԿԱԻՆ ԱՅՍՏԵՂ...
ОтветитьУдалитьՇատ շնորհակալ եմ:
ОтветитьУдалить