9 июл. 2012 г.

Կարդալով «Մանկան հոգին»


Եթե մարդը վատ արաք է գործում, դեռ չի նշանակում, որ նա չարագործի, գողի ու սրիկայի մեկն է, ինչպես իրեն էր զգում Հերման Հեսսեի «Մանկան հոգի» պատմվածքի հերոսը`փոքրիկ տղան
Միգուցե պատահաբար է ստացվել, կամ էլ իրավիճակից դրդված է գործել: Ավելի վատ է, երբ վատ արարք ես գործում, դրա հետ մեկտեղ չես ընդունում արարքդ, կամ էլ գցում ես ուրիշի վրա:
Ինձ համար պատմվածքի հերոսը բարձր էր բոլորից, ուներ իսկական մարդու հատկանիշներՀամենայն դեպս, քաջ գիտակցում էր իր արարքը: Անելուց հետո էլ սկսում է վերլուծել ու փորձում հասկանալ, ինչը դրդեց իրեն այդ քայլին գնալ: Դա նրա համար դժբախտություն էր:  Հետո իրեն զգում է աշխարհի ամենավատ մարդը: Տանջվում է խղճի խայթից: Ասում են չէ`մարդու ամենաանզիջում դատավորը խիղճն է: Եթե խիղճդ մաքուր չեղավ, ով ուզում է, թող ների, միևնույն է, քեզ մեղավոր ես զգալու:
Այդ ամենից հետո նրան պետք էր ազատվել այդ վատ զգացումից: Դրա միջոցն էլ հենց ինքն է գտնում: Ընկնում է ծեծկռտուքի մեջ, իրեն պատժում: Այսպես ասած, մեղքերի թողություն է անում:  
Այդպես նա իրեն ավելի մաքուր ու ազատ մարդ էր զգում: Արդեն հանգիստ էր իր խղճի առջև: Սիրում էր կյանքը, կարծում էր, որ կարելի է ապրել:
Ինքն իրեն ավելի ճիշտ ու ժամանակին ներեց, քան հայրը: Կարծես հոր ներումն արդեն ուշացումով էր:
Կարծում եմ`եթե ուզում ենք մեր խղճի հետ հաշտ ապրել, ուրեմն պետք է վերլուծենք մեր ամեն մի քայլը: Գտնենք սխալը մեր մեջ: Չմեղադրենք ուրիշներինԱյդ դեպքում կփոխվի  մեր մտածելակերպը և իրավիճակը

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ