Կարմիր թշերով, վառված ոտքերով ու ձեռքերով, Սևանից վերադարձած ասում եմ՝ ողջույն կրթահամալիրին:
Վերջին ճամփորդությունից դեռ լիովին չէինք հագեցել Սևանից,
լողալուց, արևից ու ափից: Բայց ընկեր Մարթան խոստացել էր, որ նորից կգնանք ու կլրացնենք
բաց թողածը:
Ոչ մի աղբ, պլաստիկ շշեր, առավելևս աղբասերներ: Ուղիղ դեպի
ափ ու ջուր: Իհարկե, ունեինք նաև կոնկրետ նպատակ, քանի որ ճամփորդության անունը «Դասարան
անիվների վրա» է: Գնացինք ափ, տեղավորվեիցնք, նախաճաշեցինք ու անցանք գործի`գրադարանի
կողմից տրված գրքերն ու բուկլետները բաժանելու: Չնայած մեր ճանապարհին ավելի շատ հանդիպեցին
ուտող-խմողներ, քան գրքասերներ, բայց կարողացանք մարդկանց ծանոթացնել կրթահամալիրի,
«Ամառ» մեդիաօլիմպիադայի առաջադրանքների ու նվերների մասին: Արդեն սովորել էինք`ինչպես
ներկայացնել, մարդիկ ավելի էին ոգևորվում, երբ լսում էին նվեր-ճամփորդության և վաուչերի
մասին:
Հետո իր գրկում մեզ էր սպասում կապուտակ Սևանը, չնայած `
գրկում շատ սառն էր, բայց չէինք կարող դիմանալ Սևանի հմայքին: Ջրում սառն էր, բայց
դրսում՝ ճամփորդությանը համապատասխան եղանակ:
Վերջում էլ այցելեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցին ու որոշեցինք այդքանով եզրափակել մեր ճամփորդությունը:
Комментариев нет:
Отправить комментарий
Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ