12 июл. 2012 г.

Առակ՝ հասկացողության մասին

Ռուսերենից թարգմանեց Արաքս Զուլալյանը 
Մարդը շշնջում էր.
-
Աստվա՛ծ, խոսի՛ր ինձ հետ:
Եվ մարգագետնի խոտերը երգում էին,
Բայց մարդը չէր լսում:

 
Այդժամ մարդը գոչեց.
-
Աստվա՛ծ, խոսի՛ր ինձ հետ:
Եվ որոտն ու կայծակը պտտվեցին երկնքում:
Բայց մարդը չընկալեց:
 
Մարդը նայեց շուրջն ու ասաց.
-
Աստվա՛ծ, թույլ տուր տեսնելու քեզ:
Եվ աստղերը վառ շողում էին
Բայց մարդը չէր տեսնում:
 
Մարդը նորից գոչեց.
-
Աստվա՛ծ, ինձ տեսիլք ցույց տուր:
Եվ գարունը նոր կյանք ծնեց:
Բայց մարդը դա էլ չնկատեց:
 
Մարդը լաց եղավ հուսահատությունից:
-
Դիպչի՛ր ինձ, Աստվա՛ծ, և թող իմանամ, որ դու այստեղ ես:
Եվ Աստված դրանից հետո իջավ ու դիպավ մարդուն:
Բայց մարդը ուսից ձեռքով քշեց թիթեռնիկին ու գնաց:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ