29 июн. 2012 г.

Անփոխադարձ սեր. Առակ

Աղբյուրը`http://pritchi.castle.by/ras-03-55.html

Մի երիտասարդ աղջիկ հանդիպում էր մի տղայի հետ: Աղջիկը շատ էր սիրում տղային, բայց տղան նրա հետ այդ սերը չէր կիսում: Չնայած դրան, նրանք միասին էին. Տղան չէր լքում աղջկան խղճահարությունից դրդված:

Բայց մի անգամ նա գնաց. ընդմիշտ:
Աղջիկը երկար ժամանակ տխուր էր, և անընդհատ նայում էր
այն կախիչին, որտեղ ժամանակին կախված էր սիրելիի բաճկոնը:
Նայում  էր աղջիկը կախիչին և հիշում նրան։
Բայց մի օր կախիչը պոկվում է: Աղջիկը չի հուսահատվում, նա նայում է ծակին և մտածում, որ այդ փոսի մեջ կախիչն էր փակցված, որից էլ կախված էր սիրելիի բաճկոնը:
Հետո գալիս է նորոգողը և ծեփում է փոսը: Աղջիկն էլի չի հուսահատվում, նա նայում է ծեփած տեղին և մտածում, որ այդտեղ ժամանակին փոս կար, իսկ մեջը՝ կախիչ, որի վրա կախված էր նրա բաճկոնը:
Իսկ ժամանակը հոսում էր: Մի օր էլ այդ ծեփած տեղի վրա պաստառ են փակցնում: Բայց աղջիկը նորից նայում է այդ տեղին, որտեղ ծեփած էր, որի մեջ փոս էր, որտեղ կախիչն էր, որի վրա կախված էր նրա սիրելիի բաճկոնը: Եվ ուրախանում էր դրանով:
Նրան հերիք էր միայն իմանալ, որ մի ժամանակ այդտեղ կախված է եղել իր սիրելիի բաճկոնը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ