6 июн. 2012 г.

Ուղևորություն տիեզերք



Բոլորը գովում են, ասում`վերջապես մենք էլ եղանք Մեդիակենտրոնի աստղացուցարանում: «Տեսնես`ինչ ֆիլմեր են ցույց տալիս, որ բոլորը հիանում են»,- անընդհատ մտածում էի ես:
 Այդ պատճառով  էլ դասարանով, ընկեր Հասմիկի ուղեկցությամբ որոշեցինք բաց չթողնել ճամբարային օրերը, լինել նաև աստղացուցարանում: Հասնելով տեղ պարզեցինք, որ այդ ժամին պայմանավորվել էին փոքրերը և ստիպված էինք սպասել մոտ քսան րոպե: Ժամանակն իզուր չծախսելու համար այցելեցինք Գարդենիա և ուսումնասիրեցինք բույսերը, բացի այդ էլ օգնեցինք տիկին Շողիկին`հանելով տարածքի մոլախոտերը: Մի քիչ էլ զբոսնեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու շրջակայքում ու վերադարձանք: Ստիպված էինք նորից հիասթափվել: Ախ այդ  փոքրերը Նորից նրանց հերթն էր: Մի փոքր էլ սպասելուց հետո վերջապես եկավ բաղձալի պահը: Ներս մտանք, մեկական բարձ վերցրինք, որպեսզի ավելի հարմարավետ դարձնենք մեր թռիչքը դեպի տիեզերք: Սկսեցինք դիտել ֆիլմը: Մեկ-մեկ թվում էր, թե հենց մոլորակի կողքով ենք անցնում. մի քիչ էլ այն կողմ գնանք ու կհպվենք դրան: Որոշ բաներ էլ սովորեցինք տիեզրեքի մասին: Օրինակ՝ իմացանք, որ ամենագեղեցիկ մոլորակը Սատրուրն է, կամ թե ինչպես է ստեղծվել լուսինը:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ