15 июн. 2012 г.

Ինչպես ենք ԶԼՄ-ներ ստեղծում օդից


Հանգստյան օրերին դասընթացներ անցկացրի Մոսկվայի՝ Մուլտիմեդիայի լրոգրողական Ամառային դպրոցի մասնակիցների հետ: Խոսում էինք նրանից, որ լրագրողները, խմբագիրները և հրատարակիչները պետք է կանոնավոր թարմացնեն իրենց գիտելիքները մարդկանց մասին, ում համարում են իրենց ընթերցողները, օգտատերերը, ունկնդիրները:
Թե չէ ապրում ենք մեր բոժոժի մեջ և հորինում ենք մեզ շրջապատող աշխարհը, փոխանակ շոշափենք այդ աշխարհը մեր ձեռքերով: Նոր հմտություններ ստանալում օգնեցին պահակները: Բաժանվեցինք երեք խմբի: Երկու խմբագրություն սրահում ստեղծում էին տեղեկատվական ծրագրեր՝ ուղղված կոնկրետ լսարանին`պահակներին: Երրորդը դուրս եկավ մի այլ տարածք, և ինչ հանձնարարություն էր ստացել՝ մյուս խմբերում ոչ ոք չգիտեր:  
Հանձնարարությունը հենց նույնն էր՝ մեկ վերապահմամբ՝ լ իսկական պահակ գտնել և խոսել հետը՝ ինչպես է նա անցկացնում իր աշխատանքային օրը, ինչ է թույլատրված, ինչն է արգելված, ինչն է իրեն հետաքրքրում, ինչպես է անցկացնում ազատ ժամանակը: Իր կարդացածից, լսածից, տեսածից ինչն է նրան դուր գալիս, իսկ ինչը` ոչ։ Եվ միայն հետո՝ լսածի հիման վրա, պահակների համար տեղեկատվական ծրագիր մտածել:
Ես մինչև դասընթացները վարկած ունեի, որ նրանք, ովքեր չեն խոսում իրական սպառողների հետ, կառուցելու են իրենց ծրագիրը «թիրախ լսարանի գլխավոր բնութագրից» ելնելով: Պատրանք է ստեղծվում, թե եթե մարդը պահակ է կամ փողոց մաքրող կամ էլ ֆերմեր, նրա հետաքրքրությունները պետք է կառուցվեն իր մասնագիտության՝ պահպանության, փողոցների մաքրության կամ էլ գյուղատնտեսության շուրջը
Այդպես էլ, ըստ էության, դուրս եկավ: «ЧОПник» և «Security Media Group» ծրագրերն իրոք նվիրված էին հիմնականում անվտանգությանը: Գումարած՝ ծրագրի ստեղծողները հուսով էին, որ պահակներն իրենց նյութերը կկարդան և հեռուստահաղորդումները կդիտեն աշխատանքի վայրում գտնվելիս: Չէ՞ որ, խոստովանենք, մեզ բոլորիս թվում է, թե պահակները ոչինչ չեն անում, այլ միայն հանգիստ նստած են իրենց խցիկներում:
Խումբը, որ «գաղտնի գիտելիքներ» ուներ պահակներից, ներկայացրեց բոլորովին ուրիշ ծրագիր: Դրանում պահպանող համակարգից, պահակների մասնագիտության պատմությունից ու նրանց մասնագիտության հետ կապված օրենսդրական նորություններից ոչինչ չկար: Անգամ պահպանության մասին ոչ մի հիշեցում չկար: «Հանգստացիր» ծրագիրը հասարակ էր և պարզ`ուրախ տեսահոլովակներ, ծանոթություններ, անեկդոտներ, ոչ բարդ մրցույթներ
Պահակը պատմել է խմբագրությանը, որ աշխատանքի ժամանակ կարդալու շանսերը շատ չեն. պետք է հսկել մոնիտորները, եկող աշխատողներին և հյուրերին։ Ասենք, հերթափոխի պետն էլ չի թողնում հանգստանալ: Դրա համար էլ թերթեր, հեռուստացույց և կայքեր նա նայում է միայն աշխատանքից հետո, որպեսզի ցրվի:  
Երկրորդ պահակը սրտանց ուրախացել է, որ լրագրողները (վերջապե՜ս) եկել են իրենց այդպիսի հարցեր ուղղելու և միանգամայն համաձայն է իր գործընկերոջ հետ:
Այս փորձառությունը, իհարկե, չի կարող հրատարակչության մարքեթինգային հիմքը լինել: Բայց օգնում է մտածելու` մենք մի՞շտ գիտենք՝ ում, ինչ, ինչի մասին ենք գրում:
Ռուսերենից թարգմանեց Արաքս Զուլալյանը

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ