9 июн. 2012 г.

Առակ. Ով՞ է քեզ խանգարում

Ռուսերենից թարգմանեց Արաքս Զուլալյանը

Թարգմանչական գործ (Ճամբարային նախագծի շրջանակներում)
Ասպետը գնում էր անապատով: Նրա ճանապարհը երկար էր: Ճանապարհին կորցնում է ձիուն, սաղավարտն ու զրահը: Մնում է միայն թուրը:
Ասպետը քաղցած է լինում, և նրան տանջում է ծարավը: Հանկարծ, հեռվում լիճ է տեսնում: Հավաքում է մնացած ողջ ուժը և հասնում ջրի մոտ: Բայց լճի մոտ նստած է լինում երեքգլխանի վիշապ: Ասպետը հանում է թուրը և վերջին ուժերով սկսում պայքարել հրեշի դեմ: Օրերով կռվում է.... Վիշապի երկու գլուխը կտրում է:  Երրորդ օրը վիշապը ուժասպառ ընկնում է: Կողքին էլ ընկնում է ուժասպառ ասպետը` ի վիճակի չլինելով ոտքի վրա կանգնել և բռնել թուրը: Այդ ժամանակ կիսամեռ վիշապը հարցնում է ասպետին:
-         Ասպետ, իսկ դու ի՞նչ էիր ուզում:
-         Ջուր էի ուզում խմել:
-         Բա, խմեիր…

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ