26 мая 2012 г.

Երեք հյուրերը և սերը (առակ)


Ռուսերենից թարգմանեց Արաքս Զուլալյանը

Մի կին դուրս եկավ իր տանից և բակում երկար սպիտակ մորուքով երեք ծերուկների տեսավ: Նա չճանաչեց ծերերին, բայց ասաց.
-Երևի մենք ծանոթ չենք, բայց դուք քաղցած կլինեք: Խմդրում եմ մտեք տուն և մի բան կերեք:
 -Իսկ Ձեր ամուսինը տա՞նն է,-հարցրին ծերուկները:

-Չէ, նա տանը չէ,-պատասխանեց կինը:
-
Ուրեմն մենք չենք կարող մտնել,- ասացին նրանք:
Երեկոյան, երբ ամուսինը վերադարձավ, կինը պատմեց նրան եղածը:
-
Գնա և ասա նրանց`ես տանն եմ, և ներս հրավիրիր,- ասաց ամուսինը:
Կինը դուրս եկավ և կանչեց ծերունիներին:
-
Մենք չենք կարող միասին մտնել տուն, ասացին նրանք:
-
Իսկ ինչո՞ւ,- զարմացավ կինը:
Ծերունիներից մեկն սկսեց բացատրել.
-
Նրա անունը «Հարստություն է»,- ասաց՝ ցույց տալով իր ընկերներից մեկին, և մյուսին ցույց տալով՝ շարունակեց,-իսկ նրա անունը «Հաջողություն է», իսկ ես «Սերն եմ»։
 
Հետո ավելացրեց.
-
Այժմ գնա տուն և հարցրու ամուսնուցդ`մեզանից ո՞ւմ եք ուզում տեսնել ձեր տանը:
Կինն ամեն ինչ պատմեց ամուսնուն: Ամուսինն անչափ ուրախ էր:
-
Ինչ լավ է,-ասաց նա,-եթե պետք է ընտրություն կատրել, արի հրավիրենք Հարստությանը, թող գա և մեր տունը լցնի հարստությամբ:
Կինն առարկեց.
-
Սիրելի՛ս, իսկ ինչո՞ւ չկանչենք Հաջողությանը:
Նրանց դուստրը անկյունում նստած ամեն ինչ լսում էր: Նա մոտ վազեց իր առաջարկությամբ:
-
Ավելի լավ չի՞ լինի, որ կանչենք Սիրուն: Այդ ժամանակ մեր տանը կթագավորի սերը:
-
Արի համաձայնենք մեր աղջկա հետ,- ասաց ամուսինը կնոջը,- գնա և խնդրի սիրուն մեզ հյուր լինել:
Կինը դուրս եկավ և ծերուկներից հարցրեց.
-Ո՞վ է ձեզանից սերը, նե՛րս մտիր և դարձիր մեր հյուրը:
Սեր անունով ծերուկը ներս մտավ տուն: Իսկ մյուս երկուսը հետևեցին նրան: Զարմացած կինը Հարստությանն ու Հաջողությանն ասաց.
-
Չէ՞ որ ես հրավիրեցի միայն Սիրուն, ինչո՞ւ եք գալիս:
Ծերունիները պատասխանեցին.
-
Եթե Դուք հրավիրեիք Հարստությանը կամ էլ Հաջողությանը, մյուս երկուսը կմնային փողոցում, բայց քանի որ դուք հրավիրեցիք Սիրուն, ուր էլ որ նա գնա, մենք միշտ կհետևենք նրան: Որտեղ սեր կա, միշտ էլ կա թե՛ հարստություն, թե՛հաջողություն:
Ես մաղթում եմ քեզ…
·         Որտեղ կա ցավ, մաղթում եմ քեզ հանգստություն և բարեսրտություն:
·         Որտեղ կա կասկած, ես մաղթում եմ քեզ վստահություն:
·         Որտեղ կա հոգնածություն և հյուծում, մաղթում եմ ըմբռնում, համբերություն և ուժերի վերականգնում:
·         Որտեղ կա վախ, մաղթում եմ քեզ սեր և քաջություն:
Իսկ հիմա դու կարող ես ընտրել այս տարբերակներից մեկը:
1.      Փակես այս էջը:
2.      Հրավիրես Սիրուն, ով այս պատմությունը արեց նրանց համար, ում նկատմամաբ դու անտարբեր չես:
Հուսով եմ, որ դու կընտրես երկրորդ տարբերակը:
Ես ընտրում եմ երկրորդը:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ