21 мая 2012 г.

«Երեք կառուցվածք». Հնդկական առակ


Ռուսերենից թարգմանեց Արաքս Զուլալյանը
Մի անգամ Ագբարը` հնդիկ թագավորը, նվեր ստացավ երեք  բացարձակապես տարբեր ոսկյա կառուցվածք: Նվիրողը ասաց, որ ամեն մի կառուցվածք ունի իր նշանակությունը և արժեքը:
Ինչո՞վ էին տարբերվում դրանք մեկը մյուսից:
Այս հարցը պետք է լուծեին թագավորի խորհրդատուները: Ինչքան էլ, որ որոնեցին դրանց տարբերությունը, այդպես էլ չգտան:
Իմաստուններից մեկը` Բիրբալը, այնուամենայնիվ շարունակում էր դրանց որոնումները:
Վերջապես, ամեն մի կառուցվածքի ակաջների մեջ նա գտավ փոքրիկ փոս: Դրանց մեջ էլ  իմաստունը անցկացրեց բարակ, ոսկյա թել: Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ մեկի մոտ թելը անցավ ականջով, մյուսինը` բերանով, իսկ երրորդ կառուցվածքինը  անցավ սրտի միջով:
Եկավ ժամանակը բացատրելու կառուցվածքների արժեքը ու նշանակությունը:
Բիրբալը այսպես բարցատրեց թագավորին.
-Որոշումը սա է:
Առաջին կառուցվածքը` մարդու խորհրդանիշն է, ում մի ականջով մտնում է, իսկ մյուսով դուրս է գալիս:
Երկրորդը մեզ հիշեցնում է մարդու, ով հազիվ լսելով ասելիքը, շտապում է լսածը պատմել ուրիշներին:
Երրորդ կառուցվածքը  խորհրդանշում է մարդու, ով ուրիշներից ինչ որ բան լսելով, փորձում է անցկացնել իր սրտի միջով: Այս կառուցվածքը ամենա թանկն է երեքի միջից:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ