1 нояб. 2013 г.

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ


Ողջույն, արդեն կներկայանամ որպես ուսանող ու մի քիչ էլ կպատմեմ ուսանողական գործունեության մասին:
Նոր միջավայր, նոր շփումներ, նոր գիտելիքներ ու փորձ: Այս ամենը ինքնին ենթադրում է նոր ապրելաձև: Կյանքի այն փուլն է, որ պետք է օգտվել այս ամենից, ավելի շատ բան ստանալ ու ձեռքբերումների հասնել: Ինչևէ, անդրադառնամ բուն թեմային:

21 сент. 2013 г.

Նախկին սեբաստացիներ չեն լինում կամ Արագածում

Ողջույն, ողջույն, սիրելի՛կրթահամալիր:
Չգիտեմ`դուք ինչպես, բայց ես ձեզ շատ էի կարոտել: Ու կարոտն առնելու շատ լավ տարբերակ էր մասնակցել «Անկախության օրը՝ բարձրունքներ հաղթահարելիս» նախագծին: Արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում ենք, ու չնայած որ արդեն շրջանավարտ ենք, որոշեցինք շարունակել ավանդույթը:

18 авг. 2013 г.

Ինչպես հաղթահարել ուսանողական կյանքի դժվարությունները

Ինչպիսի՞  փոփոխությունների ես պետք է պատրաստ լինեմ՝ դառնալով ուսանող:

Հավանական է, որ համալսարանում սովորելը  մի շարք  փոփոխություններ կբերի քո կյանք: Եթե լավատեսորեն մոտենանք, դա կլինի հաճելի և հետաքրքիր շարք, բայց, իհարկե կարող է լինել նաև դժվար հատկապես, եթե դու ունես հոգեբանական խնդիրներ: Ահա որոշ փոփոխություններ կամ նոր փորձություններ, որ շատ մարդիկ կարող են զգալ.

21 мар. 2013 г.

Անցած ճանապարհ...


Ողջույն: Ես Արաքս Զուլալյանն եմ: Սովորում եմ Ավագ դպրոց-վարժարանի 12-րդ դասարանում: Արդեն հասկացաք՝ այս տարի ավարտում եմ դպրոցը: Ուզում եմ պատմել իմ, դպրոցում անցած ճանապարհի, սովորածի ու ձեռք բերածի մասին:

26 февр. 2013 г.

Կարդալով Վիլյամ Սարոյանի «Գնացքները»

Պատմվածքը կարդացեք այստեղ


Եկել եմ մի համոզման, որ մարդն ինքն է մեղավոր այն ամենում, ինչ լինում է իր հետ կյանքի ընթացքում: Ոչ ոք չի կարող քեզ երջանիկ դարձնել կամ լրացնել քո հոգու դատարկությունը: Ոչ էլ ինչ-որ մեկը պարտավոր է անել դա: