21 сент. 2013 г.

Նախկին սեբաստացիներ չեն լինում կամ Արագածում

Ողջույն, ողջույն, սիրելի՛կրթահամալիր:
Չգիտեմ`դուք ինչպես, բայց ես ձեզ շատ էի կարոտել: Ու կարոտն առնելու շատ լավ տարբերակ էր մասնակցել «Անկախության օրը՝ բարձրունքներ հաղթահարելիս» նախագծին: Արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում ենք, ու չնայած որ արդեն շրջանավարտ ենք, որոշեցինք շարունակել ավանդույթը:

Մենք՝ մի խումբ շրջանավարտներս, կրթահամալիրի սովորողների հետ, տիար Գևորգի և ընկեր Մարիետի գլխավորությամբ հաղթահարեցինք արդեն շատ անգամնր հաղթահարած Արագածը:
Անձամբ ես դեռ չէի եղել Արագածի գագաթին, բայց ինչպես ասում են՝ երբեք ուշ չէ: Իմ չիրականացված երազանքն էլ հենց այսօր կատարվեց: Սեբաստացիները հաղթահարում են բացառապես ամեն ինչ, ու ոչ ոքի չեմ զարմացնի, եթե ասեմ, որ մենք էլ սեբաստացուն վայել ձևով հաղթահարեցինք այն. չէ՞ որ մեզ հետ հին արշավական ու Արագածի փայլուն գիտակ տիար Գևորգն էր: Ճանապարհը հաղթահարելու դիմաց տիարը մեզ համար մի մեծ անակնկալ էր պատրաստել: Արդեն լեռան գագաթին նա փակեց մեր աչքերը և բացեց այն ժամանակ, երբ մեր դիմաց բացվեց հրաշալի տեսարան: Այդ մի ակնթարթը զգալու ու ապրելու համար կարելի էր նույնիսկ մի քանի օր բարձրանալ: Դա էլ մեր յուրօրինակ պարգևատրումն էր, որը հաստատ ամեն ինչ արժեր:


Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ