11 сент. 2012 г.

Ինչ ենք մենք տեսնում ու լսում.Օշոյի առակներից


Մի հոգեբան, ով սովորել էր Գուրջիևի մոտ, մի հարսանեկան արարողության ժամանակ որոշում է փորձ կատարել:
Տանտերերից ոչ հեռու կանգնած նա հետևում է անցող-դաձող հյուրերին և հասկանում, որ տանտերերից ոչ մեկը չի լսում նրանց: Այդ ժամանակ նա խառնվում է հյուրերին և մոտենալով տանտերերից մեկին՝ կամաց ասում.
-Այսօր մահացավ իմ տատիկը:
Տանտերը պատասխանում է.
-Ի˜նչ հրաշալի է:
Հոգեբանը նույնը ասում է մյուս տանտիրոջ հետ, և նա պատասխանում է.
-Դուք շատ բարեհոգի եք:
Իսկ փեսան այդ առթիվ ասում է.
-Արդեն քո ժամանակն էլ է հասել, ծերո՛ւկ։
Ոչ ոք դիմացինին չի լսում: Դուք լսում եք այն, ինչ ակնկալում եք լսել:
Սպասելիքները ձեր ակնոցն են:
 Թարգմանեց Արաքս Զուլալյանը