29 нояб. 2012 г.

Սևակի մեծ սերը

Տեսանյութը դիտել այստեղ

 «Երգ երգոց»

Պարույր Սևակը և Սուլամիթա Ռուդրիկ Ֆրիդբերկը ծանոթացել են 1957 թվականի դեկտեմբերի 1-ին, բանաստեղծ Գենիե Այգիի հարսանիքին: Այդ նույն գիշերը Սևակը սկսեց գրել իր Երգ երգոց»-ը` նվիրելով մի կնոջ, որին տեսել էր ընդամենը մի քանի ժամ :

«Գարունն այս անգամ ձմռանը եկավ, 
Այն էլ հյուսիսում. 
Ես բոլորովի՜ն չէի սպասում, 
Ձմեռն այս վկա»։ 

Սուլամիթան հիշում է իրենց առաջին հանդիպման մանրամասները. «Նա մեր ինստիտուտն ավարտել էր 1956 թվականի գարնանը, իսկ աշնանը ես ընդունվեցի, մենք կարող էինք չհանդիպել, բայց նա էլ գիտեր Գենիեին, ես էլ, չհանդիպել մենք չէինք կարող: Մենք հանդիպեցինք և ինչպես սուր սայրի վրա, վախեցանք շարժում անել: Նա նստել էր ձախ կողմում, փոքրիկ սեղանի դիմաց, ինչ-որ մեկի հետ շախմատ էր խաղում: Ես կտրտած սպիտակ հացով լի մի հսկա սկուտեղով մտա սենյակ, և երկուսս էլ անշարժացանք: Դա մի ակնթարթ էր, և այն ձգվեց հավերժ»:

Սևակը 33 տարեկան էր, երբ նրանք հանդիպեցին, իսկ Սուլամիթան 18-ամյա անփորձ մի աղջիկ: Սևակը սիրելիին կոչում էր «փափլիկ խավոտ Սուլա», իսկ Սուլամիթան քնքշորեն անվանում էր նրան «Սատանի ճուտ»:

Եվ անսպասելի սիրահարվելով՝ Սևակին թվում է, թե ձմռանը գարուն է եկել, ու համարձակվելով դրախտի խնձորն ուտել, նրանք անում են համարձակ քայլը` իրար սիրելով: Սևակը սիրում էր Սուլամիթային, սիրում է արբեցած սիրով, մոռանալով ամեն ինչի մասին.
«Քո անմեղության բույրերից արբշիռ՝ 
Մոռացա իմ ողջ անցյալը հարուստ 
Ու երջանկացա իմ... աղքատությա՜մբ»։ 
Եվ չնայած այդ ամենին, այդ մեծ սիրուն, նրանք հեռու են միմյանցից։ Բայց սրտին չեն կարգադրում, չեն ասում՝ մի՛ սիրիր, ու Սևակն անընդհատ փնտրում է նրան, տեսնում է շատ դեմքեր, բացի իր Սուլամիթայի դեմքից, և իր սիրտը լցվում է դատարկությամբ. «Բոլո՛րն այստեղ ենիրենց տեղերում, 
Միայն դու՛ չկասիմ սիրտն է թափուր... »: Այդ ամենից դառնացած, ցանկանում է ազատվել տառապանքից` ծախել  կամ ձերբակալել այն, ցանկանում է ազատվել հուշերից, թեկուզ նրանց  հետ մի աղետ պատահի, միան թե սիրուն էլ չհիշի: Բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ առանց Սուլամիթայի կյանքն անհասկանալի է, տարօրինակ, «որքան սառույցի կամ ձյունի վրա վառվող խարույկը»: Եվ ինչ էլ լինի, Սուլամիթան իր սրտում է, «Եվ դուինձ համարչե՜ս մեռնի երբեքինչպես չի մեռել քո նախա-նախա-նախամայրիկը», այսինքն Սևակը սիրում է այն ամենը, ինչ որ կապված է Սուլամիթայի հետ ու մոռանալ երբեք չի կարող իր «Սուլ, Սուլամի, Սուլամիթային»:

Անգամ բանիմաց մարդիկ շփոթում են Սևակի «Սուլամիթան» Չարենցի «Նավզիկեի» հետ ու, չնայած դրանք միմյանց հետ կապ չունեն, բայց երկու հեղինակներն էլ մարմնացնում են կնոջ իրենց իդեալը. մեկը հրեական դիցարանի կերպար է, մյուսը` հունական:  Սուլամիթան իրական կին էր, ապրում է մինչ հիմա։ Չարենցի հերոսուհին այդպես էլ մարմնացում չգտած կերպար է «Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած՝ Ինձ չժպտաց և ոչ մի Նավզիկե…»



 Նյութը`Նելլի Ալավերդյանի և Արաքս Զուլալյանի

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ