8 окт. 2012 г.

Դժվար աշխատանք. Դաոսական առակ

Թարգմանեց Արաքս Զուլալյանը


Մի երիտասարդի աշակերտելու տվեցին մարտարվեստի մի անվանի վարպետի մոտ: Երիտասարդն օրեցօր կեղտոտ և ծանր աշխատանք  էր կատարում վարպետի տանը, իսկ նա չէր էլ մտածում տղային ինչ –որ բան սովորեցնել:

Երկար հանդուրժեց տղան, իսկ հետո չհամբերեց և հարցրեց ավագ աշակերտին.
- Ինչո՞ւ է վարպետն ամեն օր ինձ ստիպում ծանր և կեղտոտ աշխատանք կատարել և ոչինչ չի սովորեցնում:
-Հենց դա է մեր Ուսուցչի գաղտնիքը, ինչի շնորհիվ էլ նա շատ զինվորների է դաստիարակել,-պատասխանեց ավագ աշակերտը,- քիչ է այն, որ դու ծանր աշխատանքով ամրապնդում ես քո մարմինը  և ձեռք ես բերում կարևոր շարժումների հմտություններ, այլև հղկում ես կամքդ՝ ստանալով իմաստություն և հանգստություն:
Չէ՞ որ իմաստությունը ծնվում է համբերությունից, իսկ հանգստությունը բխում է իմաստությունից: Համբերությունը անկողմնակալության հիմքն է, որը թույլ է տալիս կատարել ցանկացած աշխատանք առանց կապվածության կամ դժկամության:  

2 комментария:

  1. ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, ԻՆՁ ՇԱՏ ԴՈՒՐ ԵԿԱՎ ՁԵՐ ԲԼՈԳԸ, ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ ԿԱԻՆ ԱՅՍՏԵՂ...

    ОтветитьУдалить

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ