20 мая 2012 г.

Խմբապետ Շավարշ.գեղարվեստական և պատմական կերպարները


1.Բովանդակությունը
«Խմբապետ Շավարշը» պոեմում նկարագրվում են Հայ ժողովրդի պատմության 1918 թ. իրադարձությունները: Խոսվում է Շավարշի ու Դրոյի հակամարտություններից: Այդ ժամանակ Դրոյի հեղինակությունը բարձր էր, և նա կարող էր դառնալ ռազմական մինիստր: Գրավել էր նաև շատ ուրիշ պաշտոններ: Իսկ Շավարշը ստիպված ընդունում էր՝ «Դե, Դրոն, թագավոր է: - Ու թող լինի»:
Դրոն կանչել է Շավարշին ու իր տղերքին։ Ողջ գիշեր Շավարշը խմում ու հիշում է իր գործերը՝ փորձելով գուշակել, թե ինչու է Դրոն կանչել, մտածում էին`ինչ- որ գործի համար է կանչել: Մտածելու ընթացքում անընդհատ խմում է իր խմբի տղաների հետ, հետո էլ ճանապարհ է ընկնում`գնում Դրոյի մոտ: Բայց ճանապարհին մարդկանց է տեսնում ու հրամայում է պատին շուռ գալ, թե չէ կսպանի: Միայն մի մարդ չի հնազանդվում` Շավարշի խաչեղբայրը:
2. Գլխավոր հերոսի պատմական և գեղարվեստական կերպարների բնութագիրը
Շավարշ Բասենցյանը (1874-1937 թթ.) կրթված մարդ է եղելԱվարտելով հայրենի Խաչլու(Ալաշկերտի մոտգյուղի դպրոցը՝ նա մեկնել է Էջմիածինսովորել Գևորգյան ճեմարանումհետոավարտել Շուշվա թեմական դպրոցըՆա երազում էր մեկնել Եվրոպա և բարձրագույն կրթությունստանալբայց չի հաջողվումհետո մտնում է հեղափոխական շարժման մեջ և ընդունվումՍոֆիայում ստեղծված հայկական ռազմական ուսումնարանըԱվարտելուց հետո վերադառնում էհայրենիքմասնակցում ազատագրական կռիվներինԳերի է ընկնում թուրքերի ձեռքը ևդատապարտվում 101 տարվա բանտարկությանԴեռևս Կարսում եղած ժամանակ մտերմացել էԵղիշե Չարենցի հետ: 1919 թփետրվարին մասնակցել է արևմտահայոց երկրորդ համագումարին:Համագումարի օրակարգում կարևոր հարցեր էին՝ գաղթականների քաղաքական նպատակներիձևակերպումն ու արտահայտությունընրանց ներգաղթի հարցը և ներկայացուցչական մարմնիընտրությունը:  Համագումարից հետո պատվիրակները ցրվեցին Հայաստանում՝ ծանոթանալուարևմտահայ գաղթականների կացությանըԴրանից էլ Շավարշը խիստ հուզված ու զայրացած էր,նա չէր կարող լռելՆա գրեց հոդվածներդատապարտեց գաղթականների հարցերով զբաղվողկազմակերպություններին ու անձանց՝ մեղադրելով նրանց հանցագործ անտարբերության ուանգործության մեջ:
Գեղարվեստական կերպար Շավարշը մի հաղթ, տարիքոտ, բարձրահասակ մարդ է, բեղերով, աջ, թե ձախ այտին դանակի հարվածի սպիացած հետքով: Կյանքը պատերազմների մեջ անցկացրած մի զորական էր: Կրակներում բովված խմբապետն արհամարհում է պուդրայած երեսներով և պատերազմի երես չտեսած ռուսահայ սպաներին: Չարենցը խմբապետին ներկայացնում և որպես զինվորի, ով ժողովուրդ է փրկել և մտահոգված է իր ազգի ճակատագրովՇավարշը կռվի մարդ էր: Ո՞վ գիտե Դրոյին: Այո: Ո՞վ գիտե:
Կարող է սարքել հազար դավ: Դրոն:
Դժվար է կռվել հետը:
Չուզեց խաթրով անի — կանի զոռով:
Կհանի իր վրեժը: — Երեկ չէ՞ր միթե,
Որ Շավարշն սպառնաց շտաբը քանդել:
Ինչո՞ւ: — Որովհետև
Ռուսահայ սպաներն են իշխում այնտեղ:
Ռսացած սպաները: —
Օսլայած տղերք,
Ձեռքերին ձեռնոցներ, դեմքերին՝ պուդրա:
Ո՛չ զենք են տեսել, ո՛չ կռիվ:

Գեղարվեստական կերպար Շավարշն էլ է զայրացած մի կերպ Ռուսահայաստան հասած մարդկանց նկատմամբ վերաբերմունքից
(ընդունեցին թուրքերից էլ վատ… հատվածը գտիր)։
Մի ուրիշ հատվածում երևում է Շավարշի սկզբունքայնությունը։ Նա թրքուհուն սպանում է՝ չզիջելու համար։ Սպանում է նաև զինվորին, որովհետև կնոջ համար իր հետ վիճում էր ։
 Չե՛մ տա, — գոռաց զինվորը, — չեմ տա, Շավարշ, իմն է. —
Իմ ձեռքերից փախավ շան քածը...
Վրա պրծավ մռայլ, — ու շողշողաց դաշույնը,
Ու Շավարշին թվաց, թե հարբած է: —
Ու հիշում է Շավարշը — Կինը՝ վերքը կողքին՝
Թավալվում է իր կարմիր արյան մեջ — և —
Իր մաուզերի շո՛ղքը, իր մաուզերի շո՛ղքը,
Ու զինվորի դիակը — իր ձիու սմբակների առջև...
Ու հիմա՝ Դրոն կանչել է….
Շավարշը ծայրահեղ 
հուսահատության մեջ էԻսկ հուսահատությունը ներկայացվում է այսօրինակով`.
Անցնում էր Շավարշըիր խմբովմայթից,
Տարածում էր շուրջը զարհուրանք, դող:
Եվ հանկարծ-կրկին նա քաշեց մաուզերը,
Առաջին հանդիպած մարդուն հրամայեց.
-Դեպի պատը ռեխդ, դե շուռ տուր երեսդ, տեսնում ես` անցնում եմ մայթից-ահա ես:
Հենց զայրույթն էր պատճառը, որ Շավարշը չափը կորցրել ու անճանաչելի էր դարձել:
4. Ասելիք
 Այս ստեղծագործությունը ուժի մասին է: Ամեն մեկն իր ուժն էր ցույց տալիս, որն էլ հանգեցնում էր իրար միջև արհամարհանքի: Եղիշե Չարենցն այս ստեղծագործությամբ ուզում է ասել, որ խմբապետությունը ապագա չունի, ամեն մեկը իր դիրքերից է նայում և իր ուժը փորձում կիրառել իրենից ցածրերի վրա: Իսկ այս ամենն էլ չի կարող բերել երկրի վերականգնման: Հարկավոր է գաղափար, միտք, ծրագիր, դիվանագիտություն, տնտեսագիտություն։ Խմբապետությունը միայն ուժ է, այն էլ՝ նայած երբ։ Շավարշը գիշերով մտածում ու խմում էր, իսկ երբ դուրս էր գալիս, արդեն առավոտ էր: Եվ հենց գագաթնակետն էլ այնտեղ էր, երբ Շավարշի վրա ատրճանակ են պարզում:

Ստեղծագործությանը գեղեցիկ երանգներ են տալիս մակդիրները՝ զառանցող քաղաքծանր տագնապալի քուն,պատերազմի թաթ,  մարմանդ լուսաբացպղտոր հայացք, համեմատությունները՝ Դումանը շոյում էինչպեսզեփյուռՁիերի դոփյունըինչպես երգՍև մազերը թափված ուսերինկուրծքը բացալաբաստրեճերմակձյուների նման շողշողում էր կուրծքըինչպես լուսաբացին Ալագյազըերբ ցնդում է դումանըՁայնը`աղբրինմանաղբրի նման զուլալԳյուղը դիակ էր կարծեսՈւղեղում մշուշ էր-կարմիրալարյունարբուուղեղումթուրք կնոջ մարմինը վառվում էրորպես վերքԻսկ Շավարշը մի գայլ էրոր կորցրել էր մի էգ-մի սպիտակմիմաքուրմի հրաշալիԹաթիկը`սիրեկանի նման գրկած Հարոյինհամբուրում էր նրան հարյուրապատիկ:Արդեն բաց-կարմիր թանաքի նման Երևանի վրա թափվում էր հորանջող ու մգլած այգը, փոխաբերությունները՝Ուղեղում մշուշ էր-կարմիր-ալ,արյունարբուՔաղաքը դեռ քնած էր լուռհամրծանր և այլն։
Ընդհանրապես Չարենցը յուրօրինակ բառապաշար է օգտագործում՝ ժամանակի պահանջով հայկական բառապաշարի մեջ մտած օտար բառեր, որոնք ենթարկվում էին հայերենի քերականական կանոններին : Օրինակ՝
 
Ալաբաստր-սպիտակ փայլուն գաջաքար
Հարամզադե- ապօրինի ծնունդ
Կամեր- սենյակ, խուց
Աշիրաթ-արաբ. Քրդական ցեղ
Մաուզեր- ատրճանակի տեսակ

5. վերաբերմունք
Շավարշի կերպարը ուժեղ է, ունի որոշ կատաղի հատկանիշներ, բայց և հայրենիքի զինվոր է, ժողովուրդ է փրկել կործանումից: Չարենցը Շավարշին «մաուզերիստ» էր համարում: Ճանաչելով Շավարշին Չարենցի գործով՝ եթե անգամ համակրանք չի առաջանում, հետաքրքրություն ժամանակաշրջանի և կոնկրետ Շավարշի կերպարի նկատմամբ առաջանում է։


Աղբյուրներ`
Եղիշե Չարենց «Լույս» հրատարակչություն 1985,
 Հայ գրականության դասագիրք «Արևիկ» 2010,

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ