13 февр. 2013 г.

Մայրենի լեզու. հայերեն

«Մայրենի լեզվի օրվան ընդառաջ»



Մինչ հայոց լեզվին անցնելը խոսեմ, թե ինչ է ընդհանրապես լեզուն, ինչի համար է այն մեզ պետք:
Պատկերացնենք՝ինչ կլինի, եթե մարդիկ դադարեն խոսելուց և մոռանան լեզուն: Այս դեպքում նրանք ոչ կկարողանան իրար հետ շփվել, ոչ հասկանալ իրար: Կյանքը հասարակության մեջ կանգ կառնի, որովհետև մարդկանց  միջև հաղորդակցությունը, տեղեկատվության փոխանակումը կատարվում է լեզվի միջոցով:
Հայոց լեզուն հնդեվրոպական լեզուների տոհմածառում զբաղեցնում է ընդամենը մի առաձնին, փոքրիկ տեղ, հայոց լեզվով խոսում է երկրագնդի շատ փոքր մասը: Չնայած այս ամենին՝ հայոց լեզուն ամենահին լեզուներից է, շարունակում է զարգանալ, ունի շատ յուրահատուկ կառուցվածք և հզոր բառապաշար (այս տարվա ընթացքում ես լիովին համոզվեցի դրանում): Շատերի մոտ կարծիք է առաջացել, որ հայոց լեզուն աշխարհում ոչ ոք չի սովորել, ոչ ոք չի հետաքրքրվել դրանով: Բայց աշխարհում կան մի շարք լեզվաբաններ, ովքեր ոչ միայն փայլուն տիրապետել են հայոց լեզվին, այլև ուսումնասիրել են, նոր բացահայտումներ են կատարել: Նրանցից են գերմանացի հայագետ Հայնրիխ Հյուբշմանը, ով դեռևս համալսարանական տարիներին է հրապուրվել հայերենով, դասավանդել է հայերեն Ստրասբուրգի համալսարանում և գրել է«Հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների մեջ» հոդվածը: Հայագետներ են եղել նաև Պեդերսենը, Տոմսոնը, Կարստը, Նիկողայոս Մառը, Մեյեն և Ֆեյդին (հետո էլ բողոքում ենք 12-րդ դասարանից, փաստորեն որոշ դրական կողմեր էլ ունի, որ չլիներ, էսքան բան չէի էլ իմանա): Մարդիկ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայոց լեզի մեջ, հիացել ու գնահատել են այն:   
Հայոց լեզուն մեզ անհրաժեշտ է ջրի նման, այն  պետք է հայերի գենը պահպանելու համար, մշակույթը  և արվեստը ոչնչացումից պաշտպանելու համար, միաբանված լինելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ