26 февр. 2013 г.

Կարդալով Վիլյամ Սարոյանի «Գնացքները»

Պատմվածքը կարդացեք այստեղ


Եկել եմ մի համոզման, որ մարդն ինքն է մեղավոր այն ամենում, ինչ լինում է իր հետ կյանքի ընթացքում: Ոչ ոք չի կարող քեզ երջանիկ դարձնել կամ լրացնել քո հոգու դատարկությունը: Ոչ էլ ինչ-որ մեկը պարտավոր է անել դա:
Վիլյամ Սարոյանի «Գնացքները» պատմվածքի հերոսը սպասում էր, որ կհայտնվի մեկը ու կփոխի իր կյանքը: Մինչդեռ նա սեփական տանը իրեն ոչ տեղում և օտար էր զգում: Ինքն իրեն ներշնչել էր, որ միայնակ է, որ ոչ ոքի պետք չէ և անօգտակար է: Եվ անընդհատ փնտրում էր հենց այդ մեկին, ով կկարողանա իրեն օգտակար դարձնել և հոգ տանել իր մասին, որովհետև հոգատարության կարիք էլ էր զգում: Հարազատ վայրում իր ակնկալած գերմությունն ու հոգատարությունը չգտնելով՝ որոշում է փախչել՝ հուսալով, որ ուրիշ տեղ կգտնի իր ուզածը: Բայց միշտ չէ, որ մարդ ստանում է այն, ինչ ակնկալում է: Բայց չստանալու դեպքում էլ պետք է հույսը չկորցնի, ինչպես, իմ կարծիքով, անում է պատմվածքի հերոսը: Երևի նրան պետք էր շատ վայրերգնալ, շատ մարդկանց հանդիպել, որպեսզի հասկանա՝ ինչ է ուզում կյանքից:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ