23 мая 2012 г.

Կատուն

Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործություններից
Ռուսերենից թարգմանեց Արաքս Զուլալյանը


Գծավոր պոչով կատուն ասաց հզոր աստվածուհուն.
-Խնդրում եմ, շատ եմ խնդրում հզոր աստվածուհի , դու կարող ես ամեն ինչ, դաձրու ինձ կին: Ես դա շատ եմ ցանկանում:

Եվ հզոր աստվածուհին ասաց.
-Դա անելը դժվար չէ, դժվար է սիրելը: Իսկ կինը, եթե չի կարողանում սիրել , դադարում է կին լինելուց:
-Ես կսիրել, կսիրեմ, երդվեց գծավոր պոչով կատուն;
-Լավ, ասաց գերագույն աստվածուհին .
-Մեկ, երկու, երեք;
Եվ կատուն դարձավ կին: Նա սիրեց: Տղան գեղեցիկ էր և բարձրահասակ: Ուներ բաց գույնի մազեր, որովհետև այնքան բարձրահասակ էր, որ գլուխը դիպրում էր արեգակին:
Տղան նույնպես սիրեց կատվին:
Բայց, երբ նա ցանկացավ համբուրել նրան, դժբախտություն եղավ: Անկյունում երևաց մի մուկ; Եվ կատուն մոռացավ, որ ինքը այլևս կատու չէ, հարձակվեց մկան վրա և… նորից դարձավ սովորական կատու գծավոր:
Իսկ տղան : Ինչ՞ կարող էր անել նա: Նա գնաց:
Նա  գեղեցիկ էր և բարձրահասակ: Ուներ բաց գույնի մազեր, որովհետև այնքան բարձրահասակ էր, որ գլուխը դիպրում էր արեգակին:
Կատուն երկար ժամանակ լաց էր լինում, բայց գերագույն  աստվածուհին անհողդողդ էր: Չէ՞ որ   ինքն էլ է կին:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ