18 авг. 2013 г.

Ինչպես հաղթահարել ուսանողական կյանքի դժվարությունները

Ինչպիսի՞  փոփոխությունների ես պետք է պատրաստ լինեմ՝ դառնալով ուսանող:

Հավանական է, որ համալսարանում սովորելը  մի շարք  փոփոխություններ կբերի քո կյանք: Եթե լավատեսորեն մոտենանք, դա կլինի հաճելի և հետաքրքիր շարք, բայց, իհարկե կարող է լինել նաև դժվար հատկապես, եթե դու ունես հոգեբանական խնդիրներ: Ահա որոշ փոփոխություններ կամ նոր փորձություններ, որ շատ մարդիկ կարող են զգալ.
1.      Նոր մարդկանց հետ հանդիպելն ու աշխատելը
2.      Նոր պահանջները, ինչպես գրավոր աշխատանքի կամ պրեզենտացիայի համար հատկացված ժամկետները
3.      Քննությունները
4.       Սովորելու հետ աշխատելու պահանջմունքի հավասարակշռումը կամ պարտավորությունների ստանձնումը
5.      Ընտանիքի և հին ընկերների հետ շփման պահպանումը
6.      Տանից հեռանալը կամ բնակավայրը փոխելը

Ի՞նչ տիպի դասընթացների ես պետք է մասնակցեմ

Ինչ- որ մի բան ընտրելով՝ դու  ցանկանում ես անել դա քո անձնական զարգացման կամ հաճույքի  կամ էլ քո ապագա աշխատանքային հնարավորությունները մեծացնելու համար,  կարևոր է փորձել ընտրել սովորելու ձևը, որը համապատասխանում է քո ապրելակերպին և նախապատվություններին: Կան դասընթացների շատ տարբեր մատչելի ձևեր: Դրանք կարող են տարբերվել տևողությամբ, տեղով ու ժամանակով  լինեն քննություններով և գնահատականներով կամ առանց դրանց: Որոշ դասընթացներ դու կարող ես ընտրել՝ մտածելով քո հոգեբանական խնդիրների մասին։ Դրանք կարող են լինել՝
1.Լրիվ կամ կես ժամաքանակով դասընթացները: Կես ժամաքանակով  դասընթացները թույլ են տալիս ունենալ շատ ազատ ժամանակ աշխատելու կամ ստանձնած այլ պարտավորություններ անելու համար: Դրանք սովորաբար ցածր են վարձատրվում բայց  կարող են քեզ փորձառություն տալ ՝ բժշկական առարկաներից, օրինակի համար): Լրիվ ժամաքանակով դասերը ավարտվում են ավելի շուտ, և  ավելի հեշտ է ամբողջովին կենտրոնանալ դասերին՝ առանց ավելորդությունների, որոնք կարող են սթրեսի պատճառ դառնալ:
2.Օնլայն, թե համալսարանում: Օնլայն դասերը նշանակում են, որ դուք ստիպված չեք լինի ապրել համալսարանի մոտակայքում կամ հաճախ գնալ քոլեջ կամ համալսարան: Դա ավելի ճկուն համակարգ է և քեզ թույլ է տալիս ավարտին հասցնելու աշխատանքը քո սեփական միջավայրում: Աջակցությունը սովորաբար ապահովված է, բայց դու պետք է հաշվի առնես, որ  կարող ես քեզ մեկուսացված զգալ: Հաճախելու դեպքում քոլեջ կամ համալսարան քեզ հնարավորություն է ընդձեռնվում ստանալու ուսանողների և դասախոսների անմիջական աջակցությունը:
3.Երբ դու ցանկանում ես սովորել, շատ քոլեջներ և որոշ համալսարաններ առաջարկում են երեկոյան կամ այնպիսի դասընթացներ, որոնք անցկացվում են շաբաթ և կիրակի օրերին: Սա հեշտորեն կարող է համատեղվել լրիվ դրույքով աշխատանքի կամ երեխա պահելու հետ: Երեկոները նույնպես կարող են լինել օգտագործվել, եթե դու դեղորայք ես ընդունում, որ դժվար է դարձնում քո առավոտները: Կամ էլ դու կարող ես ընտրել ցերեկային դասընթաց որը քեզ կտա ավելի կանոնավոր ռեժիմ:
4.Քննություններ և գնահատականներ: Եթե կա ընտրության հնարավորություն, դու պետք է մտածես՝ ինչպես հաղթահարել ճնշումը և արդյոք ուզում ես ընթացիկ գնահատումներ կամ քննություններ ունենալ: Եթե սովորելու ես միայն քո անձնական հետաքրքրության համար, կարող ես մասնակցել դասընթացների , որոնք չեն պահանջում քննություններ և գնահատումներ:

Որոշ քոլեջներ և շատ համալսարաններ ունեն դասընթացներ, որոնք համապատասխանում են ձեզ՝ ինչ ընտրություն էլ որ ցանկանում ես անել: Դրանց գրասենյակները միշտ կարող են օգնել՝  ընտրություն կատարելու և ուրախ կլինեն ավելի մանրամասն ցուցումներ տալու: Շատերը ունեն էլեկտրոնային կայքեր՝ ինֆորմացիայով և կոնտակտային տվյալներով, որոնցից կարող եք օգտվել:

Իմ կարծիքը.
Շուտով ես էլ եմ մուտք  գործելու ուսանողական կյանք: Իհարկե, շրջապատում փոփոխությունները ու նոր մարդկանց հետ հանդիպումը հոգեբանական խնդիրների ու սթրեսի առիթ կդառնա: Դրանց հետ համակերպվելը միգուցե երկար ժամանակ խլի քեզանից:
Իսկ թարգմանությունն էլ կօգնի շրջանավարտներին կամ ուսանողներին, որպեսզի իմանան՝ինչ է իրենց սպասվում ուսանողական կյանքում, և ինչ ընտրություն կարող են նրանք կատարել:
Չնայած ընտրությունը Հայաստանում այսքան էլ մեծ չէ, ինչքան Արտասահմանում (նյութը ավելի շատ արտասահմանյան Բուհերի մասին է), հնարավորություններն էլ այսքան լայն չեն:

Անգլերենից թարգմանեց Արաքս Զուլալյանը

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ