22 июл. 2012 г.

Ուտող-խմողներին` մեկական գիրք


Կարմիր թշերով, վառված ոտքերով ու ձեռքերով, Սևանից վերադարձած ասում եմ՝ ողջույն կրթահամալիրին:
Վերջին ճամփորդությունից դեռ լիովին չէինք հագեցել Սևանից, լողալուց, արևից ու ափից: Բայց ընկեր Մարթան խոստացել էր, որ նորից կգնանք ու կլրացնենք բաց թողածը:

Ոչ մի աղբ, պլաստիկ շշեր, առավելևս աղբասերներ: Ուղիղ դեպի ափ ու ջուր: Իհարկե, ունեինք նաև կոնկրետ նպատակ, քանի որ ճամփորդության անունը «Դասարան անիվների վրա» է: Գնացինք ափ, տեղավորվեիցնք, նախաճաշեցինք ու անցանք գործի`գրադարանի կողմից տրված գրքերն ու բուկլետները բաժանելու: Չնայած մեր ճանապարհին ավելի շատ հանդիպեցին ուտող-խմողներ, քան գրքասերներ, բայց կարողացանք մարդկանց ծանոթացնել կրթահամալիրի, «Ամառ» մեդիաօլիմպիադայի առաջադրանքների ու նվերների մասին: Արդեն սովորել էինք`ինչպես ներկայացնել, մարդիկ ավելի էին ոգևորվում, երբ լսում էին նվեր-ճամփորդության և վաուչերի մասին:
Հետո իր գրկում մեզ էր սպասում կապուտակ Սևանը, չնայած ` գրկում շատ սառն էր, բայց չէինք կարող դիմանալ Սևանի հմայքին: Ջրում սառն էր, բայց դրսում՝ ճամփորդությանը համապատասխան եղանակ:
Վերջում էլ այցելեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցին ու որոշեցինք այդքանով եզրափակել մեր ճամփորդությունը:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ