17 июл. 2012 г.

Ծառերը՝ որպես ամառանոց


 Չորս տարի առաջ 51-ամյա Նիկոլայ Սասը` Վիշնևչիկ գյուղից, Խմելնիտչինայում որոշեց կառուցել մի տուն ծառի վրա: Կենսաբանության ուսուցիչը որոշեց իր համար «բույն» պատրաստել` հանգստի համար, որպեսզի ավելի մոտիկ լինի բնությանը, ուսումնասիրի: Հիմքի համար Նիկոլայն օգտագործել է 30 մետրանոց մի թխկի, որը 120 տարեկան է: Բայց բնակելի մասը տեղավորել է 17 մետր բարձրության վրա: Քանի որ շինարարությունը ընթանում էր արգելանոցում, վարպետը չի օգտագործել ոչ մի տեխնիկա, ամեն մի գերանը բարձրացրել է իր ուժերով։ Իսկ թավուտի անվտանգության համար ծառը ամրացրել է ճոպաններով, և իր հաշվարկներով այն կարող է դիմանալ մինչև երկու տոննա ծանրության: «Ամառանոցի» կառուցումը տևել է երկու տարի: Եռահարկ տանը կա վառարան, ննջասենյակ, գրադարան, պատշգամբ և անգամ բիոզուգարան: Տարածքն այնքան ընդարձակ է դուրս եկել, որ կարող է տեղավորել միանգամից տասը մարդ:
Մենակ Նիկոլայը չէ, որ սիրում է ծառերի վրա ապրել։ Ուկրաինական շինարարական ընկերություններից մեկը պատրաստ է «Բներ» կառուցել բոլոր ցանկացողների համար: «Գները մեզ մոտ այնպիսին են, ինչպիսին սովորական փայտյա տները` երկու հազար գրն. քառակուսի մետրի համար, բայց դեռ պատվերներ չեն եղել: Չնայած ես այսպիսի տուն կառուցել եմ իմ երեխաների համար, և զգացումները անհավատալի են, դու կարծես թռչում ես»,-ասում է շինարար Գենադին:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ