20 июл. 2012 г.

Առակ. Ալմաստի ճեղքը

Ռուսերենից թարգմանեց Արաքս Զուլալյանը

Մի գործարար Հարավային Աֆրիկայում մի մեծ ադամանդ է գնում, որը մեծ ձվի դեղնուցի չափ է լինում: Երբ  ադամանդի մեջ ճեղք է հայտնաբերվում, մարդը վշտանում է:

Ոսկերիչը, ում քարի նոր տերը ցույց է տալիս` հուսալով, որ խորհուրդ կտա` ինչպես վարվել, հիացմունքով թափահարում է գլուխը և ասում.

- Այս քարը կարելի է բաժանել երկու մասի, որոնցից կստացվի երկու հրաշալի ադամանդ, և դրանցից յուրաքանչյուրը ավելի թանկ կարժենա, քան այս ալմաստը: Բայց խնդիրն այն է, որ  մի անզգույշ հարվածը կարող է մի բուռ փոքր փշուրների վերածել բնության այս հրաշքը:  Իսկ այդ կտորները կլինեն ավելի էժան և գրեթե ոչինչ չեն արժենա: Ես ռիսկի չեմ դիմի և չեմ ստանձնի այս աշխատանքը:
 Այսպես էին  արձագանքում և ուրիշ ոսկերիչներ տարբեր երկրներում, ուր նա գործով գնում էր: Մն անգամ նրան խորհուրդ տվեցին  դիմել ամստերդամցի մի ծեր ոսկերչի, ով ոսկի ձեռքեր ուներ:  Նույն պահին գործարարը գնում է Ամստերդամ և գտնում ծեր ոսկերչին: Հետաքրքրությամբ զննելով քարը՝ վարպետն սկսում է նախազգուշացնել վտանգի մասին:
Ընդհատելով ոսկերչին՝ գործարարն ասում է, որ այդ պատմությունը նա արդեն լսել է  և անգիր գիտի: Ոսկերիչը համաձայնում է օգնել՝ ասելով աշխատանքի գինը:
Քանի տերը համաձայնում է, իմաստուն ոսկերիչը դիմում է երիտասարդ սկսնակին, ով հեռվում նրանց մեջքով էր նստած և զբաղվում էր իր գործով: Վերցնելով քարը՝ տղան դնում է այն ափի մեջ և մուրճով մեկ անգամ հարվածելով՝ բաժանում երկու մասի և առանց նայելու վերադարձնում ոսկերչին:
Ադամանդի տերը ցնցված հարցնում է.
-Ինչքա՞ն ժամանակ է նա ձեզ մոտ աշխատում:
-Ընդամենը երեք օր: Նա չգիտի այս քարի իսկական գինը, դրա համար էլ ձեռքը ամուր էր և չդողաց:
Խորհուրդը
Բոլոր դժվարությունները կյանքում ընդունեք այնպես, ինչես նա, որին հեշտ կհամարձակվեք գնալ, և մի ստեղծեք անհաղթահարելի դժվարություններ

Комментариев нет:

Отправить комментарий

Մեկնաբանություններ գրելուց գրեք հայատառ